ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

ՌԴ արտգործնախարարը Հայաստան էլ կգա

ՌԴ արտգործնախարարը Հայաստան էլ կգա
12.06.2014 | 16:34

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 22-23-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրան կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կկայանան Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների բանակցությունները:
Հանդիպումներին կքննարկվեն 2013 թ. դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահի` Հայաստան այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային փոխհարաբերությունների, ռազմավարական գործընկերության հետագա խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:
Բանակցությունների օրակարգում են լինելու առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, վերջին տարիներին նոր թափ ստացած ապակենտրոնացված ձևաչափով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Երևանյան բանակցությունների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։ Հանդիպումների ընթացքում կանդրադառնան միջազգային տարածաշրջանային օրակարգային հարցերին։

Դիտվել է՝ 742

Մեկնաբանություններ